ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էրդողանը չի կարող «դիկտատոր» դառնալ, քանի որ «դիկտատոր» բառը թուրքերեն չէ»

20.03.2017 16:02 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Էրդողանը չի կարող «դիկտատոր» դառնալ, քանի որ «դիկտատոր» բառը թուրքերեն չէ»

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ սահմանադրական հանրաքվեին «այո» ասելով, Էրդողանը «դիկտատոր» կդառնա, փորձել է սրամիտ պատասխան տալ: Այս մասին հայտնում է Demokrathaber-ը:

Բահչելին ասել է, որ Էրդողանը չի կարող «դիկտատոր» դառնալ, քանի որ «դիկտատոր» բառը թուրքերեն չէ:

Համացանցի օգտատերերը նրա այս հայտարարությունը դարձրել են մեմերի առարկա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА