ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստեփանակերտի օդանավակայանը չի գործում միջազգային ճնշումների պատճառով. Արցախի էկոնոմիկայի փոխնախարար

20.03.2017 15:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ստեփանակերտի օդանավակայանը չի գործում միջազգային ճնշումների պատճառով. Արցախի էկոնոմիկայի փոխնախարար

Ստեփանակերտի օդանավակայանը չի գործում ոչ թե Ադրբեջանի, այլ միջազգային կառույցների կողմից նկատվող ճնշումների պատճառով:Այս մասին այսօր` մարտի 20-ին, Արցախում անցկացվող բլոգերների միջազգային ֆորումի ժամանակ ասաց Արցախի հանրապետության էկոնոմիկայի  նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:

«Ոչ ոք չի կարող ասել, թե երբ այս հարցը կլուծվի: Բայց մենք այլ ճանապարհով ենք գնացել և երկրորդ ճանապարհն ենք կառուցել, որը Արցախը կապում է Հայաստանին: Դա Ստեփանակերտ-Մարտակերտ-Քարվաճառ-Սոթք ճանապարհն է, որը թույլ է տալիս մեծացնել այցելությունների հոսքն Արցախ»,- նշել է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА