ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր թշնամիները կփորձեն կազմակերպել սադրանքներ եւ բախումներ. Հ. Բաբուխանյանը` ընտրությունների մասին

20.03.2017 15:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մեր թշնամիները կփորձեն կազմակերպել սադրանքներ եւ բախումներ. Հ. Բաբուխանյանը` ընտրությունների մասին

Այսօր <Նոյան տապան> լրատվական գործակալությունում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որը ընդգրկված է ՀՀԿ նախընտրական ցուցակում:

 Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական գործընթացները հարցին պատասխանելիս, նա առանձնացրեց երեք կարեւոր դրույթ.

1. Մեր ազգի թշնամիներին դուր չի գալիս, որ մենք հանգիստ ու քաղաքակիրթ կերպով ենք անցկացնում նախընտրական քարոզը: Իհարկե դա ոմացն համար տհաճ անակնկալ էր: ՀՀ-ում ընդունված էր թեժ անցկացնել ընտրությունները: Կարծում եմ, որ այս ընթացքը շատ ավելի բնորոշ է մեր ազգին, քան ավելորդ եւ անիմաստ թեժությունը: Մեր թշնամիներին դա ձեռք չի տալիս եւ իրենք կփորձեն կազմակերպել սադրանքներ, բախումներ, որպեսզի մեր այս հանդարտ ու քաղաքակիրթ ընթացքը փոխեն եւ ցուցադրեն աշխարհին, թե մենք այլ կերպ չենք կարող: Ուզում եմ նախազգուշացնել, որ նաման դեպքեր եղել են անցյալում եւ կարող են լինել այս անգամ, քանի որ  արվելու է ամեն բան որ շեղվի քաղաքակիրթ ընթացքը: Վերցրեք նախորդ ընտրությունները, որտեղ տեղի ունեցավ Պարույր Հայրիկյանի դեպքը: Դա մեկ նպատասկ ուներ` խճճել  ընտրությունները եւ տանել այլ ճանապարհով:

2. Մենք ապրում ենք մեծ  մերձավոր արեւելքի տարածաշրջանում, որտեղ ընթանում են կարգավորման գործընթացներ եւ առաջ են եկել շատ անսպասելի համագործակցության ձեւաչաձեր, որոքն մինչ այդ դժվար էր պատկերացնել: Օրինակ` ՌԴ-Թուրքիա-Իրան` Սիրիայի հարցում: Այս երեք երկրները իրար հետ միշտ ունեցել են բազում խնդիրներ` Սիրիայի կամ արաբական աշխարհի հարցերում: Տեղի են ունենում խոշոր փոփոխություններ եւ տեսնում ենք Արցախի շուրջ ոչ միայն լարվում է իրավիճակը այլեւ գնում են բանակցային գործընթացներ, որոնք վերջին շրջանում արագացան: Որովհետեւ մեծ, գլոբալ կարգավորման ընթացքում, երբ բազմաթիվ կողմեր ճշտում են իրենց ներկայությունը տարածաշրջանում,  ԼՂ հարցի լուծումը արագանում է` գոնե բանակցային գործընթացի առումով: Մենք տեսանք, որ օրեր առաջ վերսկսվեցին հայ-թուրքական կարգավորման շուրջ խոսակցությունները եւ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավորվը հայտարարեց, որ երբ ՀՀ-ն եւ Թուրքիան կվերսկսեն բանակցային գործընթացը  Ռուսաստանը դրան կաջակցի: Այսինքն ընթանում են լուրջ գործընթացներ եւ այս համատեքստում մեր թշնամիները կցանկանային, որ մենք լինենք ավելի թույլ, պառակտված, որ հայ ժողովուրդը մոռանա իր առջեւ ծառացած հիմնական խնդիրները` անվտանգությունը, երկրի ամբողջականությունը, պաշտպանվածությունը եւ տրվեր աթոռների բաժանման գործին:

3.  Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, համաշխարային համակարգի փոփոխման երեւույթն է: Անկասկած այդ առումով կա որոշակի անորոշություն, երբ պայքարը պահպանողականների եւ ծայրահեղ լիբերալիստների միջեւ ստացել է նոր ընթացք: Թրամփը ավելի շատ ներկայացնում է պահպանողական գաղափարախոսությունը: Այսօր տեսնում եք, թե ինչպես են բախվում Թրամփին ԱՄՆ  լիբերալ շրջանակները, որոնք տիրում էին ոչ միայն Միացյալ նահանգներին, այլ կարելի է ասել ամբողջ աշխարհում ունեին գերակշռություն: Այսօր ռեֆորմիստական տրամադրություններ են նկատվում ոչ միայն ԱՄՆ-ի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, այլեւ գաղափարախոսության, քաղաքակրթական մոտեցումների մեջ: Այստեղ դրված է ՆԱՏՕ-ի վերափոխման խնդիր, Եվրամիությունն  է անցնում շատ դժվար փուլ, իսկ այս ամենը ունի եւ ունենալու է իր վտանգավոր արձագանքը մեր տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում:

Ահա այս միջազգային բարդագույն մթնոլորտում են տեղի ունենուն մեր ընտրությունները:

Մանրամասները տեսանյութերում. 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА