ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուկրաինան շարունակում է լռել

20.03.2017 14:21 ՄՇԱԿՈՒՅԹ
Ուկրաինան շարունակում է լռել

Ռուսական Առաջին ալիքը Ուկրաինայի կողմից որեւէ ծանուցագիր չի ստացել այն մասին, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովան կարող է մուտք գործել այդ երկրի տարածք եւ մասնակցել «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին:

Մահից 40 տարի անց ռոքնռոլի արքան շարունակում է գումար վաստակել

Ավելի վաղ լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ Կիեւը թույլ է տվել, որպեսզի Յ. Սամոյլովան մեկնի Կիեւ եւ մասնակցի մրցույթին:

«Այս պահին ռուսական Առաջին ալիքը որեւէ լրացուցիչ տեղեկություն չունի այն մասին, թե արդյո՞ք ՌԴ ներկայացուցիչը կարող է մեկնել Կիեւ, թե՝ ոչ»,-ասել է առաջին ալիքի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ երգչուհի Յուլյա Սամոյլովան ծիծաղելի սպառնալիք էր համարել  «Եվրատեսիլին» իր մասնակցության արգելքը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА