ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելք»-ում Գագիկ Ծառուկյանի մասին իրարամերժություն կա, պետք է հայտարարի գան». Արարատ Զուրաբյան

20.03.2017 14:02 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ելք»-ում Գագիկ Ծառուկյանի մասին իրարամերժություն կա, պետք է հայտարարի գան». Արարատ Զուրաբյան

ՀՀՇ վարչության նախագահ, Ծառուկյան դաշինքի պատգամավորի թեկնածու Արարատ Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախընտրական քարոզարշավին: «Կարծում եմ, որ այն անցնում է բնականոն: Նոր մի գործընթաց է ի հայտ եկել: Ցավակցում եմ մեր հանրությանը հաց բերողի մահվան համար: Չկա հայ մարդ, որը հաց բերողին բացասաբար  վերաբերվի»,- ասաց  ՀՀՇ-ի նախագահը:

«Իրավունք»-ի հարցին` ընդդիմադիրներն ինչպե՞ս են տրամադրված  Ծառուկյան դաշինքին, ինչպե՞ս է վերաբերվում քննադատություններին:  Մասնավորապես «Ելք»-ի անդամ, նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի  հայտարարություններին, երբ հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին Ծառուկյանի հարստանալն ու այդ ընթացքին գնահատական չտալուն: «Արամ Զավենի Սարգսյանին հարգանքով եմ վերաբերվում, բայց իմ տեսակետը տարբերվում է նրա տեսակետից: Մեկ տարի առաջ ՀՀ-ի իշխանությունները «պերսոնան նոն գրատա» հայտարարեցին Գագիկ Ծառուկյանին, ամեն ուղղություններով սկսեցին հետապնդել, միկրոսպոկիկ հետաքննություն անել Ծառուկյանի  տնտեսական գործությունեությունը: Երկրորդ` նույն  «Ելք»-ի անդամ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հարց էր ուղղում նախագահի նստավայր` պարզելու, թե ինչ են պարզել Գագի Ծատռուկյանի խախտումների մասին: Այնպես որ «Ելք»-ում իրարամերժություն կա Գագիկ Ծառուկյանի հետ կապված եւ պետք է գան ընդհանուր հայտարարի»,- ասաց  ՀՀՇ-ականը:

Ինչ վերաբերում է կարողություն դիզելուն, բանախոսն ասաց, որ ՀՀ-ում շատերն են կարողություն ստեղծել եւ չեն օգտագործել հանրության այս կամ այն խնդիրները լուծելու ուղղղությամբ, մինչդեռ Գագիկ Ծառուկյանը դա անում  է 365 օր:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА