ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկական շուկան գրոհել է թուրքական, արհեստական միրգ-բանջարեղենը.հայ ֆերմերները բոյկոտում են

20.03.2017 13:19 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Հայկական շուկան գրոհել է թուրքական, արհեստական միրգ-բանջարեղենը.հայ ֆերմերները բոյկոտում են

Հայաստանը, չնայած այն բանին, որ լոլիկի ու վարունգի պակաս չունի, ահդուհանդերձ հատկապես Թուրքիայից հսկայական քանակությամբ բանջարեղեն է ներմուծվում մեր երկիր:Ֆերմեր Արմեն Սիմոնյանը Iravunk.com-ի հետ զրույցում նշել է, որ ջերմոցային տնտեսությունները փլուզման եզրին են:

<<Մենք հալալ քրտինքով աշխատում ենք ու չենք էլ զլանում գյուղի գործերով զբաղվել, բայց հարց է առաջանում, ինչու պետք է պետությունը սեփական քաղաքացու մթերքը արհամարհի, նախընտրելով թուրքականը:Ջերմոցային տնտեսությամբ զբաղվողները քանդման շեմին են կանգնած Թուրքիայից ներմուծվող բանջարեղենի պատճառով: Թուրքական լոիկն այսօր վաճառվում է 450 դրամ, հենց այս պատճառով տեղական արտադրողն ինքնարժեքից ցածր է բերքը վաճառում: Երեք օրվա կյանք ունի վարունգը, շաբաթներով բերում են, փչացած վաճառում են: Լիզինգով տրակտոր են տալիս, եթե իմ մշակածը չեմ կարողանում վաճառել, տրակտորն ինչի՞ս է պետք>>:

Սիմոնյանի կարծիքով՝  թուրքական լոիկն այլ ապրանքի անվան տակ է մաքսազերծվում: Սոխի անվան տակ լոլիկ է ներմուծվում, որովհետև այն էժան է:

<<Ցավալի է, բայց Թուրքիայից ներկրվում են պինիցիլինի գազով կարմրացրած լոլիկներ:Շուլավերդցի հայերը թուրքական լոլիկ են ներմուծում, այստեղ տպավորություն է ստեղծվում, թե վրացական է, բայց թուրքական լոլիկ է իրականում: Օրական 700 կիլո ներկրում է ամեն մի մեքենան, ժամանակ առ ժամանակ մոտ 10 մեքենա է մտնում մեկ օրում>>:

Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմեր Վարուժան Խոդեդանյանն էլ  դիմելով վարչապետին , նշել է, որ եթե ուզում է աշխատատեղեր ստեղծել, ապա դրանք կան, պետք է այնպես անել, որ չփակվի:

<<Մեր երկրում 1000 հեկտար ջերմոցներ կան, ամեն հեկտարի համար 12 մարդ են աշխատում, պետք է այնպես անել, որ դրանք չփակվեն, Թուրքիայից, թշնամի երկրից չի կարելի բերել ոչ մի տեսակ ապրանք, չկա` չենք ուտի>>:

 Ս.Ա.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА