ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ում Իսրայելի դեսպանին ԱԳՆ են կանչել` Պալմիրայում Սիրիայի ԶՈւ օբյեկտներին հասցված ավիահարվածների առթիվ

20.03.2017 13:07 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ-ում Իսրայելի դեսպանին ԱԳՆ են կանչել` Պալմիրայում Սիրիայի ԶՈւ օբյեկտներին հասցված ավիահարվածների առթիվ

ՌԴ-ում Իսրայելի դեսպան Գարի Կորենին հրավիրել են Ռուսաստանի արտգործնախարարություն՝ Պալմիրայում Սիրիայի զինված ուժերի օբյեկտների դեմ իսրայելական օդուժի կողմից հասցված ավիահարվածների առթիվ: RIA Novosti-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Այո: Մենք դրա մասին հարցրել ենք նրան»,- ասել է Բոգդանովը:

Սիրիական ռազմաօդային ուժերի տվյալների համաձայն՝  իսրայելական 4 կործանիչներ մարտի 17-ին Լիբանանի սահմանի կողմից ներխուժել են երկրի օդային տարածք և հարվածներ հասցրել են Պալմիրայի ռազմական օբյեկտներից մեկին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА