ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այդ արտահայտությունը քեզ ֆաշիստ կդարձնի ողջ աշխարհի աչքում». Փայլանը` Թուրքիայի ՆԳ նախարարին

20.03.2017 12:34 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Այդ արտահայտությունը քեզ ֆաշիստ կդարձնի ողջ աշխարհի աչքում». Փայլանը` Թուրքիայի ՆԳ նախարարին

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, ով վերջերս ԵՄ-ին սպառնացել էր միգրացիոն նոր ճգնաժամով:

Նշենք, որ ՆԳՆ ղեկավարը, քննադատելով Նիդեռլանդների կառավարությանը Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայային երկրից վտարելու համար, ասել էր. «Ցանկանում եմ, որ մինչ այժմ չուղարկած սիրիացի և իրաքցի փախստականներից ամսական 15.000-ին ուղարկենք Եվրոպական երկրներ, թող զարմանան»:

Նրա այդ հայտարարությանն ի պատասխան` Փայլանը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Այդ արտահայտությունը քեզ ֆաշիստ կդարձնի ողջ աշխարհի աչքում»` նշելով, որ Սոյլուն կրկին ցույց տվեց իր իրական դեմքը Եվրոպային և աշխարհին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА