ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախում բլոգերների միջազգային ֆորումի անցկացումը սառը ցնցուղ է Ադրբեջանի համար

20.03.2017 12:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Արցախում բլոգերների միջազգային ֆորումի անցկացումը սառը ցնցուղ է Ադրբեջանի համար

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ խոսքով՝Արցախի Հանրապետությունում մեկնարկած բլոգերների միջազգային ֆորումի անցկացման իրողությունը, որին մասնակցում է ավելի քան 30 բլոգեր 11 երկրներից, սառը ցնցուղ է Ադրբեջանի իշխանությունների համար: Ըստ նրա, բլոգերների միջազգային ֆորումի կազմակերպումը կարեւորագույն նշանակությունի ունի մի քանի առումներով. «Նախ՝ միջազգային ֆորումի կազմակերպումն ինքնին, ըստ էության, բլոգեր Լապշինի գործի շարունակությունն է, որտեղ դիվանագիտական-քաղաքական հարթություններում ներգրավված էին միջազգային իրավունքի մի քանի սուբյեկտներ եւ նախեւառաջ Ադրբեջանն ու Բելառուսը, որոնք եւ հանդիսանում էին բլոգերի արտահանձնման հարցում շահագրգիռ կողմերը։ Այս տեսանկյունից, բլոգերների միջազգային ֆորումի նախաձեռնումը Արցախում, որն առայսօր չի հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, ուղղակիորեն վկայում է Լապշինի գործով Ադրբեջանի ու Բելառուսի դիվանագիտական խոշոր ձախողման մասին։ Երկրորդ՝ կարծում եմ այս հարցում կա եւս մեկ կարեւոր սկզբունքային հանգամանք, այն է՝ բլոգերների միջազգային ֆորումը իրականացվում է արցախյան կողմի նախաձեռնությամբ, որտեղ Հայաստանի քաղաքական մասնակցության հարց առհասարակ դրված չէ։ Եվ երրորդ՝ սա հստակ ուղերձ է ոչ միայն Ադրբեջանին ու Բելառուսին, այլեւ ողջ միջազգային հանրությանը՝ ի ցույց դնելով այն մոտեցումը, որ Արցախն իր պետականությունը կառուցում է ոչ թե մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությամբ, ինչպես մենք ականատես եղանք Լապշինի գործի հետ կապված Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պարագայում, այլ՝ առաջնորդվելով ժողովրդավական սկզբունքներով»,-ասում է Կ. Վերանյանը։

Նշենք, որ բլոգերների միջազգային ֆորումը Ստեփանակերտում անցկացվում է մարտի 19-20-ը, որը կազմակերպել են  «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը եւ Արցախի ժուռնալիսների միությունը: Ֆորումի գլխավոր թեման լինելու է հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում եւ բլոգերների եւ լրագրողների ազատությունների ապահովումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА