ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ քառօրյան հետաձգվեց. քվորում չկա

20.03.2017 12:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ քառօրյան հետաձգվեց. քվորում չկա

Մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Գրանցվեց ընդամենը 23 պատգամավոր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ կանոնակարգ օրենքի 44 օրենքի համաձայն, եթե քվորում չկա, նիստը հետաձգվում է երեք ժամով՝ նոր քվորում ապահովելու համար:

Մարտի 17-ին տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել էր Գալուստ Սահակյանը: Քննարկվել էին հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել էր 4 հարց, 5 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 116 հարց, 28 միջազգային պայմանագիր:

Ա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА