ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ. մարտի 20

20.03.2017 11:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ. մարտի 20

ԽՈՅ (21.III–20.IV)

«Ես արեցի այն, ինչ կարող էի, թող ուրիշներն անեն ավելին...». բնության ճարտարապետը կդառնար 90-տարեկան

Հաջող օր է գործնական շփման, կարևոր բանակցությունների համար: Հանգիստ ու վստահ առաջ կտանեք ձեր տեսակետը. մարդիկ ստիպված կլինեն ընդունել ձեր իրավացի լինելը: Կարող եք քննարկել ու լուծել ֆինանսական հարցերը, խոշոր գնումներ կատարել:

Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես՝ սիրային: Սիրելիի հետ շփումը կբարձրացնի տրամադրությունը, լավատեսություն կներշնչի: Համբերատար եղեք ավագ հարազատների հետ. նրանց հետ լեզու գտնելը սովորականից ավելի դժվար կլինի:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Օրը բավականին բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել նպատակներին: Հնարավոր են խնդիրներ աշխատավայրում, կտխրեցնեն գործընկերների հետ տարաձայնությունները: Դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը, սխալներ կգործեք նույնիսկ ամենահասարակ խնդիրները լուծելիս: Ֆինանսական կորուստների վտանգ կա, ցանկալի չեն խոշոր գործարքների կնքումն ու թանկարժեք իրեր գնելը:

Կանանց հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից ավելի դժվար կլինի. հնարավոր են վեճեր: Հավանական են անսպասելի այցեր, չպլանավորված հանդիպումներ. աշխարհիկ միջոցառումներն ավելի շատ կհոգնեցնեն, քան կուրախացնեն:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)

Օրը հաջող կդասավորվի: Չեն բացառվում հաճելի անակնկալները, նշանակալի առաջընթացն աշխատանքի մեջ: Հնարավոր է՝ հետաքրքիր գործնական առաջարկներ ստանաք: Այսօր կնքված համաձայնությունները կմեծացնեն եկամուտները:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից նույնպես օրը հաջող կլինի, լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, կշահեք նոր ծանոթների համակրանքը: Կարող եք գնումներ կատարել, այդ թվում՝ խոշոր: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, սիրելին չի դադարի ուրախացնել ձեզ:

 

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

«Ծառուկյան» դաշինքում հոգեբանական բռնություն են կիրառում տղամարդկանց նկատմամբ

Լավ գաղափարներ կունենաք, որոնք շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել: Մտերիմները պատրաստ կլինեն օգնելու ձեզ մի շարք նախաձեռնություններում, նույնիսկ եթե դրանք մեծ ջանքեր պահանջեն: Օրը հարմար է նոր նախագծեր սկսելու համար: Կարող եք կենսակերպի փոփոխություններ անել, հրաժարվել վատ սովորույթներից:

Մասնագիտական սանդուղքով վեր բարձրանալու հնարավորություն կլինի: Նոր պարտականությունները շատ ժամանակ կխլեն. պատրաստ եղեք նրան, որ անձնական կյանքը ժամանակավորապես երկրորդ պլան կանցնի:

 

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Այսօր ձեզ հետ դժվար կլինի լեզու գտնելը: Նույնիսկ ձեզ հետ շատ կապված մարդիկ այսօր կփորձեն ձեզանից հեռու մնալ՝ ձեր բարկության զոհը չդառնալու համար: Եթե պահպանեք ինքնատիրապետումն ու ղեկավարեք հույզերը, շրջապատի հետ հարաբերությունները կբարելավվեն, տրամադրությունն էլ կբարձրանա:

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ. կարող են խափանվել գործարքները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Ցանկալի չէ փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվել, գործ ունենալ պաշտոնյաների հետ, պետհիմնարկներ այցելել:

 

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Զգույշ եղեք գումարի հետ. չպլանավորված ծախսերի հետևանքով կարող եք դատարկաձեռն մնալ: Մասնագիտական խնդիրների լուծումը սովորականից ավելի հոգնեցուցիչ կլինի: Գործերը, որոնք ժամանակին մեծ հաճույքով էիք ստանձնում, այսօր ձանձրալի կթվան, սակայն դրանք հետաձգել կամ ուրիշին հանձնարարել էլ չարժե:

Դժվար կլինի ձեր կյանքում մեծ դեր խաղացող մարդկանց հետ լեզու գտնելը: Կփորձեք հարաբերություններում ներդաշնակություն պահպանել, սակայն մեծ արդյունքների չեք հասնի:

 

ԿՇԵՌՔ 24.IX–23.X)

Օրվա աստղագուշակ. Ջրհոսների հաջողության գլխավոր գաղտնիքը պարզությունն է

Բարդ օր է: Հուզական ֆոնն անկայուն կլինի, կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելն էլ դժվար կլինի: Հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, վստահղ կլինեք այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ: Խանութներ կգնաք տրամադրությունը բարձրացնելու հույսով, սակայն բացի ծախսերից դա ոչինչ չի տա:

Օրը հարմար է ստեղծագործական պոտենցիալը դրսևորելու, աշխարհայացքն ընդլայնելուն ուղղված զբաղմունքների համար: Ձեզ մոտ տաղանդներ կհայտնաբերեք, որոնց մասին ավելի վաղ պատկերացում անգամ չունեիք:

 

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Նոր տպավորությունների ծարավը անսովոր արարքների կմղի, օրն էլ վառ ու հիշվող կլինի: Կարող եք կարիերայի զարգացման հետ կապված կարևոր որոշումներ ընդունել, նոր գործընկերներ ու համախոհներ գտնել: Կենսական պոտենցիալը բարձր կլինի, նույնիսկ եթե սովորականից ավելի շատ աշխատելու կարիք լինի, հոգնածություն չեք զգա:

Օրը հարմար է թատրոն, թանգարաններ, համերգներ այցելելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չպլանավորված ուղևորություններ:

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Բարենպաստ օր է կարևոր գործնական հարցերի քննարկման ու լուծման համար: Հնարավոր է համագործակցության սկիզբ դնեք մարդկանց հետ, ովքեր երկար ժամանակ ձեր հիացմունքի առարկան են եղել: Գործնական ուղևորություններն ավելի երկար ժամանակ կխլեն, քան սպասում էիք, սակայն չպլանավորված գործերը հետաձգելու կարիք չի լինի:

Օրը հարմար է հագուստ, աքսեսուարներ ու զարդեր գնելու համար: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն ու կմնան ձեր ու սիրելիի հուշերում:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Մենամարտին ընդառաջ՝ Կարո Մուրատը ստացել է Վեհափառի օրհնությունը

Դրական միտումների ազդեցությունն այսօր ուժեղ կլինի: Մասնագիտական դաշտում հնարավոր են փոփոխություններ դեպի լավը. ունեցվածքի հետ կապված և ֆինանսական կարևոր հարցերն էլ փայլուն կլուծեք: Կմեծանան ինքնուրույն առևտրային գործունեությամբ զբաղվող Այծեղջյուրների եկամուտները: Մի շտապեք ձեր հաղթանակների մասին պատմել շրջապատին. այսօր ձեզ նախանձողներն ավելի ուշ կարող են վտանգավոր թշնամիներ դառնալ:

Կենսական պոտենցիալը բարձր կլինի: Օրվա կեսը չարդարացված անհանգստությունների ու տագնապների ժամանակահատված կլինի:

 

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Հաջող օր է ուղևորությունների, ճամփորդության նախապատրաստության համար: Պայմանների ցանկացած փոփոխություն օգտակար կլինի: Առօրյա գործերից ավելի հեշտ գլուխ կհանեք, ընկերների ու մտերիմների աջակցությունն էլ կստանաք, եթե դրա կարիքը լինի: Օգտակար է կանանց խորհուրդներին հետևելը:

Օրվա երկրորդ կեսին կարող եք գործարքներ կնքել ու գնումներ անել, նաև ֆինանսների հետ կապված կարևոր որոշումներ ընդունել: Երեկոն հարմար է մտերիմների հետ հաճելի շփումների, հանգստի համար: Աշխարհիկ միջոցառումներին մասնակցելուց լավ է հրաժարվել:

 

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Մասնագիտական ինքնաիրացման համար լավ հնարավորություններ կլինեն: Օրը հարմար է նոր աշխատանքի անցնելու կամ պոտենցիալ գործատուների հետ բանակցությունների համար: Մարդիկ, որոնց հետ այսօր կծանոթանաք, ոչ միայն հետաքրքիր զրուցակիցներ կլինեն, այլև գործնական տեսանկյունից օգտակար կլինեն:

Ներդաշնակ կընթանան մտերիմների հետ հարաբերությունները: Եթե վերջին շրջանում ընտանիքում խնդիրներ են ծագել, որոշումներ կընդունեք, որոնք բոլորին ձեռնտու լինեն: Կենսական պոտենցիալը բարձր կլինի, առողջական խնդիրներ չեն առաջանա:

 

  Նյութի աղբյուրը`Hayastan24.com

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ

Այսուհետ «Իրավունք»-ի տպագիր տարբերակի շաբաթական աստղագուշակում, հեռախոսով սքանավորելով այս QR կոդը` առցանց տեսեք օրվա աստղագուշակը:
Եթե Ձեր հեռախոսը դեռեւս չունի QR կոդ ճանաչելու հավելված` հեռախոսով մտեք

www.i-nigma.mobi

կայք եւ այդտեղ հետեւեք հավելվածի տեղակայման հրահանգներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА