ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միջերկրական ծովում 3000 անօրինական ներգաղթյալներ են փրկվել

20.03.2017 11:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միջերկրական ծովում  3000 անօրինական ներգաղթյալներ են փրկվել

Կիրակի օրը ավելի քան 3000 անօրինական ներգաղթյալներ են փրկվել Միջերկրական ծովում, ովքեր փորձել են Սիցիլիական ծոցով ոտք դնել Եվրոպա,- հայտնում է Live Sicilia տեղի պարբերականը։ Օգնությունը ցուցաբերվել է 22 փրկարարական գործողությունների շրջանակում, որոնց մասնակցել են Իտալիայի առափնյա պահպահության ծառայության, ԵՄ ռազմածովային միգրացիոն առաքելության եւ մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների նավերը։ Ինչպես նշվում է, երեկ լուսաբացից դիտվում է գերբեռնված նավերի, փչովի նավակների ինտենսիվ երթեւեկ։ Նշենք, որ Իտալիայի ՆԳՆ տվյաներով՝ անցած տարի Միջերկրական ծովով երկիր է ժամանել ռեկորդային թվով ներգաղթյալ՝ ավելի քան 181 հազար։ Համաձայն Միգրացիայի միջազգային կազմակերպության վիճակագրության՝ հունվարից փետրվարի վերջ ընկած ժամանակահատվածում Իտալիայով Եվրոպա է հասել 10.7 հազար մարդ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА