ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բունդեսթագում պատգամավորները իրենց զայրույթն են արտահայտել Թրամփի հայտարարության վերաբերյալ

20.03.2017 11:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Բունդեսթագում պատգամավորները իրենց զայրույթն են արտահայտել Թրամփի հայտարարության վերաբերյալ

Գերմանիայի Բունդեսթագում առաջատար կուսակցությունների պատգամավորները իրենց զայրույթն են արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության պատճառով, ըստ որի` Գերմանիան պարտք է Միացյալ Նահանգներին եւ ՆԱՏՕ-ին երկրի անվտանգությունն ապահովելու համար,- հաղորդում է Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը:  «Գերմանիան շատ բանով է պարտական Միացյալ Նահանգներին: Միակ բանը, որ մենք պարտք չենք, դա գումարն է: Նախագահի՝ ԱՄՆ-ի պատմական դերի մասին սխալ դատողությունները, աննախադեպ են եւ մտահոգիչ»,- ասել է Գերմանիայի դաշնային ժողովի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Նորբերթ Ռետգենը: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խոսնակ, արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Նիլս Անենն իր հերթին է նշել, որ ամերիկացի նախագահի քննադատությունները կհանգեցնեն ՆԱՏՕ-ի պառակտմանը եւ կասկածի տակ կդնեն համատեղ գործողությունները, այդ թվում՝ Մերձբալթիկայում: «Թրամփն իրեն պահում է ինչպես չինացի կայսրը իր հպատակների հետ, որոնք պարտավոր են տուրք մուծել նրան»,- նշել է նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА