ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը մեղադրել է Մերկելին նացիստական գործելաոճ ունենալու մեջ

20.03.2017 11:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը մեղադրել է Մերկելին նացիստական գործելաոճ ունենալու մեջ

Ин9пес հայտնում է գերմանական Deustche Welle -ն` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նացիստական գործելաոճ ունենալու մեջ: Էրդողանը դժգոհություն է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ Գերմանիա գնացող թուրք նախարարներին չի թույլատրվում ելույթ ունենալ, սակայն Ֆրանկֆուրտում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ չեն միջամտել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամների կոչերը, նրանց կողմից բարձրացված խորհրդանիշները, այդ թվում և Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը: «Արեւմուտքը թուրքերենով գրված «ոչ» պաստառներով ցույցերը թույլատրում է, թույլ է տալիս վարձել ամենամեծ սրահները: Եթե չամաչեին, կրկին օրակարգ կբերեին գազային խցիկների, համակենտրոնացման ճամբարների հարցը, սակայն դեռեւս քաջություն չեն անում: Մենք կարո՞ղ ենք մոռանալ Սրեբրենիցան, այնտեղի զոհերին: Նիդերլանդների մտածելակերպը սա է: Այդ պատճառով էլ անհանգստանում են, երբ ֆաշիստ են ասում իրենց: Եվ անմիջապես Եվրոպայում նրանց պաշտպան են կանգնում համախոհները: Մասնավորապես Մերկելը: Նա էլ է նրանց պաշտպան կանգնում: Դու էլ ես այս պահին նացիստական քայլեր անում: Ո՞ւմ` Գերմանիայում գտնվող իմ թուրք եղբայրներին կամ այնտեղ գնացող իմ նախարարներին ու պատգամավորներին»,- ասել է Էրդողանը:

 

Ավելի վաղ ևս Թուրքիայի նախագահը նացիստ էր անվանել Գերմանիայի կանցլերին: Ի պատասխան նման հայտարարության` Մերկելը հայտարարել էր, որ չի ենթարկվելու սադրանքին և «չի մտնելու սադրանքի մրցման մեջ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА