ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիևյան կամրջից 42-ամյա տղամարդ է ցած նետվել

20.03.2017 11:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կիևյան կամրջից 42-ամյա տղամարդ է ցած նետվել

Այսօր՝ մարտի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի բնակիչ, 42-ամյա Հ. Մասոյանն էր։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Այս պահին ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր պետք է դին դուրս բերեն նշված հատվածից: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА