ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցանցահենները հարյուրավոր հանդիսականների աչքի առաջ կոտրել են Microsoft Windows եւ Apple MacOS օպերացիոն համակարգերը

20.03.2017 10:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ցանցահենները հարյուրավոր հանդիսականների աչքի առաջ կոտրել են Microsoft Windows եւ Apple MacOS օպերացիոն համակարգերը

Ինչպես հայտնում է TechWorm-ը` ցանցահենների ամենամյա Pwn2Own 2017 մրցույթի շրջանակում, որն անցկացվել է Վանկուվերում, տեղեկատվական անվտանգության ոլորտի հետազոտական թիմերը հարյուրավոր հանդիսականների աչքի առաջ կոտրել են Microsoft Windows եւ Apple MacOS օպերացիոն համակարգերը։ Qihoo360 թիմը կոտրել է MacOS-ը՝ խոցելիություն հայտնաբերելով միջուկում եւ ստանալով հասանելիություն գաղտնի տեղեկությանը։ Դրա համար մասնագետները 10 հազար դոլար են ստացել ընդհանուր մրցանակային ֆոնդից, որը կազմում է 1 մլն դոլար։ Նույնքան գումար է տրամադրվել նաեւ Chaitin Security Research Lab թիմին, որը կարողացել է կոտրել MacOS-ը այլ խոցելիության օգնությամբ։ Windows օպերացիոն համակարգը կոտրել են 360 Security եւ Team Sniper թիմերի մասնագետները։ Նրանցից յուրաքանչյուրը ստացել է 15 հազար դոլար։ 360 Security-ին նաև 35 հազար դոլար մրցանակ է բաժին հասել Safari-ի կոտրման համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА