ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել

20.03.2017 10:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առեւտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են,- հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առեւտրի տվյալները: WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.82%-ով՝ մինչեւ 48.38 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.60%-ով՝ մինչեւ  51.45 դոլար մեկ բարելի դիմաց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА