ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐՏԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

20.03.2017 10:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ՄԱՐՏԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր սիրելիի հետ գնալ գնումների: Լավ կլինի, որ ոչ թե կարտոֆիլի կամ այլ բանջարեղենների գնումների գնաք, այլ օրինակ միասին գիրք ընտրեք կամ ձայնասկավառակ:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին ավելի յուրահատուկ անունով դիմեք: Օրինակ` արեւի փոխարեն այլ փաղաքշական բառ մտածեք: Այդպես նա կհամոզվի, որ ձեր զգացմունքը նրա հանդեպ ստանդարտ չէ եւ որ դուք սրտանց ջանում եք նրան ուրախացնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք շատ կցանկանաք, որ ձեր սիրելին շատ կարեւոր մի բան հիշի, սակայն նա կդժվարանա դա անել: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք, որ նա դա հիշի, փորձեք փոքրիկ հուշումներ տալ նրան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ այնպես կզարմացնի, որ դուք նրան կլորացած աչքերով կնայեք: Աստղերը հուշում են, որ, այնուանենայնիվ, այդ անակնկալը ձեզ շատ կուրախացնի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կփորձի օգնել ձեզ ձերբազատվել ինչ-որ սովորությունից, որը ձեզ միշտ խանգարել է հասնել հաջողության: Եթե նրան հաջողվի դա անել, ապա բախտը ձեզ կրկին կժպտա:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կհիշեք շատ կարեւոր գործեր, որոնք հարկ կհամարեք անհապաղ ավարտին հասցնել: Սակայն աշխատեք դա անել ոչ ձեր սիրելիի ներկայությամբ: Հնարավոր է` նրան ձեր գործերը բացարձակ չհետաքրքրեն:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին այնպիսի երաժշտություն կլսի, որը, միգուցե, ձեզ բացարձակ դուր չգա եւ ազդի ձեր նյարդերին: Այդ դեպքում խնդրեք նրան ականջակալներ հագնել: Այդպես խնդիրն առանց վիճաբանության կհարթվի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր կդժվարանաք հասկանալ, թե ինչ է ձեզանից ցանկանում ձեր սիրելին: Դուք հազարավոր տարբերակներ կքննարկեք, բայց ճշմարտությանը դժվար, թե հասնեք: Այնպես արեք, որ ոչինչ չազդի ձեր հարաբերությունների վրա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք, իսկական, հեքիաթում կհայտնվեք, որտեղ ինքներդ պետք է որոշեք` ինչ հերոս եք` դրակա՞ն, թե՞ բացասական: Առաջինի դեպքում հաջողությունը ձեզ լայն կժպտա, դե երկրորդ տարբերակը կարող ենք, նույնիսկ, չքննարկել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կկարողանա մի որոշում կայացնել, որը շատ կարեւոր կլինի ձեր ապագայի համար: Նրա չկողմնորոշվելը, սակայն, բացասաբար չի ազդի ձեր հարաբերությունների վրա: Ընդհակառակը, դուք շատ կուրախանաք` գիտակցելով, թե որքան նրբանկատ է նա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր շատ կցանկանաք գնալ դեպի ապագա եւ տեսնել, թե ինչպիսին կլինեն ձեր հարաբերություններն ապագայում: Սակայն դա անհնար է, այնպես որ` ապրեք ներկայով, մանավանդ, որ այժմ էլ ձեր կյաքում ամեն ինչ հրաշալի է ընթանում:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք ձեր մեջ ուժ կգտնեք` կայացնելու մի այնպիսի որոշում, որը լավ կանդրադառնա թե ձեզ, թե ձեր սիրելիի վրա: Արեք դա հենց այսօր, վաղն այդ ինքնավստահությունը, միգուցե, կորչի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА