ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիևը պատժամիջոցներով է սպառնացել Ղրիմ այցելած եվրոպացի և ուկրաինացի քաղաքական գործիչներին

20.03.2017 09:38 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կիևը պատժամիջոցներով է սպառնացել Ղրիմ այցելած եվրոպացի և ուկրաինացի քաղաքական գործիչներին

Ղրիմ մեկնած եվրոպացի և ուկրաինացի քաղաքական գործիչների դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել, ինչպես նաև քրեական գործեր հարուցվել՝ հայտարարել է Ուկրինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը։

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ օտարերկրացի և ուկրաինացի պաշտոնյաների պատվիրակությունը եռօրյա այցով ժամանել է Ղրիմ։

Տուրչինովի խոսքով՝ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա խորհրդի նիստում կդիտարկվի պատժամիջոցների սահմանման հարցը։ Նա պահանջել է նաև քրեական գործեր հարուցել «ակցիային» մասնակցած ուկրաինացի քաղաքական գործիչների նկատմամբ։

Հաղորդվում է, որ պատվիրակության կազմի մեջ են մտնում Եվրախորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ ԵՄ երկրներից, ԱՊՀ-ից և Լատինական Ամերիկայից։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА