ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականները չեն մասնակցելու աշխարհի թիմային առաջնությանը

19.03.2017 23:02 ՍՊՈՐՏ
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականները չեն մասնակցելու աշխարհի թիմային առաջնությանը

Հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները կանցնեն առանց Հայաստանի հավաքականների մասնակցության: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Աշոտ Վարդապետյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տեղեկացրեց, որ թե տղամարդիկ, թե կանայք այդ իրավունքը չեն նվաճել. «Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցում են 10-ական թիմեր. մայրցամաքների չեմպիոնները, Բաքվում կայացած համաշխարհային օլիմպիադայից երեք թիմ, կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնության չեմպիոնը և մեկ թիմ էլ՝ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությամբ: Ավաղ, մեր հավաքականներն այս չափորոշիչների մեջ չեն տեղավորվել», - ասաց Աշոտ Վարդապետյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА