ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք այսօր անտեսված ենք. զոհված զինծառայողի մայրը` վարչապետին

19.03.2017 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մենք այսօր անտեսված ենք. զոհված զինծառայողի մայրը` վարչապետին

Լոռու մարզի Տաշիր քաղաքում այսօր` մարտի 19-ին, վարչապետի հետ հանդիպմանը 2015թ. դեկտեմբերին զոհված զինծառայող Ռուբեն Ալեքսանյանի մայրը բարձրաձայնեց պետության կողմից անտեսված լինելու խնդիրը եւ խնդրեց վարչապետին ուշադրություն դրաձնել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրներին:

«Իմ որդին իր զենքով 7 րոպե պաշտպանել  եւ փրկել է իր ընկերների կյանքը: Նա վիրավորվել է ոչ կենսական օրգաններից եւ մահացել է արյուն կորցնելու հետեւանքով եւ մինչեւ այսօր դատական քաշքշուկի մեջ ենք,  մեզ հստակ պատասխան չեն տալիս` իմ որդին որտեղից է վիրավորված եղել: Զույգ որդիներ ունեմ, երկուսը միասին են ծառայել, մյուս որդիս եղբոր զոհվելուց հետո տեղափոխվեց Ստեփանավանի զորամաս, հետո հիվանդացավ, տեղափոխվեց հոսպիտալ եւ 25 օր կյանքի եւ մահվան դեմ պայքարելուց հետո որոշ չափով առողջացավ, բժիշկներն ասել են, որ ֆիզիկական աշխատանք անելու իրավունք չունի: Այսօր մենք անտեսված ենք, չնայած նրան, որ հերոս է եղել, հերոսությունը միայն Արիության մեդալով է վարձատրվել»,-ասաց զոհված զինծառայողի մայրը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ այս հարցը պետք է ՀՀ ՊՆախարարի հետ քննարկել եւ հասկանալ, որն է  նման վերաբերմունքի պատճառը եւ, եթե բաց կողմեր կան` անպայման բացը լրացնել:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ պաշտպանական մարտերում զոհվել էր Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА