ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահապատիժը կփակի Թուրքիայի ուղին դեպի ԵՄ. Յունկեր

19.03.2017 21:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մահապատիժը կփակի Թուրքիայի ուղին դեպի ԵՄ. Յունկեր

Մահապատժի վերականգնումը Թուրքիայում, որի՝ ապրիլի 16-ի հանրաքվեից հետո դիտարկման հնարավորության մասին հայտարարել է Անկարան, կխոչընդոտի այդ երկրի ԵՄ անդամակցությանը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Bild պարբերականի հետ զրույցում։

«Եթե Թուրքիայում վերստին մահապատիժ սահմանվի, դա կհանգեցնի (ԵՄ անդամակցության մասին) բանակցությունների դադարեցման»,-ասել է Յունկերը։

Միևնույն ժամանակ Յունկերը չի համաձայնել կոչերի հետ արդեն հիմա դադարեցնելու անդամակցության բանակցությունները։ Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են դադարեցվել միայն եվրոպական չափորոշիչներն ընդունելու հարցում Անկարայի դժկամության պատճառով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА