ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի ԱԳՆ-ը կանչել է Գերմանիայի դեսպանին քրդերի ցույցերի պատճառով

19.03.2017 20:33 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի ԱԳՆ-ը կանչել է Գերմանիայի դեսպանին քրդերի ցույցերի պատճառով

Թուրքիայի ԱԳՆ-ը կանչել է Գերմանիայի դեսպանին՝ Մայնի Ֆրանկֆուրտում ցույցերի հետ կապված պարզաբանումների համար։ Ցույցի մասնակիցները կիրառել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» արգելված խորհրդանիշը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

ԱԳՆ-ը մեղադրել է Գերմանիայի իշխանություններին երկակի ստանդարտների մեջ։ PKK-ի խաղաղ ցույցին մասնակցել է մոտ 30 հազար մարդ։ Քրդերը դեմ են հանդես եկել Թուրքիան նախագահական հանրապետության վերածելուն՝ նախագահի դերի ուժեղացմամբ։ Իրավապահները կոչ են արել ցուցարարներին վերացնել արգելված խորհրդանիշը։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ հանրահավաքից հետո որոշ մասնակիցների սպառնում է վարչական պատասխանատվություն։

PKK-ն Գերմանիայում արգելված է 1993 թվականից։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА