ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիցիլիացի եպիսկոպոսն արգելել է մաֆիայի պարագլուխներին մկրտության կնքահայր դառնալ

19.03.2017 20:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիցիլիացի եպիսկոպոսն արգելել է մաֆիայի պարագլուխներին մկրտության կնքահայր դառնալ

Սիցիլիական Մոնրեալ քաղաքի եպիսկոպոս Միշել Պենիսին իր թեմի շրջանակում արգելել է մաֆիայի պարագլուխներին մկրտության ժամանակ կնքահոր դերում հանդես գալ:

«Մաֆիան միշտ էլ վերցրել է եկեղեցուց «կնքահայր» եզրույթն ու այն տվել իր պարագլուխներին՝ կրոնական տեսանկյունից նրանց առավել հարգարժան դարձնելու համար: Մինչդեռ իրականում այս 2 աշխարհներն միանգամայն անհամատեղելի են»,-ասել է հոգևորականը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ եպիսկոպոսը քննադատել էր մի քահանայի, որը թույլ էր տվել Սիցիլիայի տխրահռչակ մաֆիոզներից մեկի որդուն մկրտության արարողության ժամանակ որպես կնքահայր հանդես գալ: 

Հենց այդ միջադեպից հետո էլ Պենիսին որոշել է նման արգելք սահմանել: 

Հայտնի է, որ տարիներ առաջ՝ 2008թ., Պենիսին բազմաթիվ մահվան սպառնալիքներ էր ստացել մաֆիայի պարագլուխներից՝ հանցագործների համար կրոնական ծիսակարգով հուղարկավորությունն արգելելու պատճառով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА