ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դեղձուտի արյունոտ միջադեպի հետքերով․<<Սերգեևիչի՝ գյուղում անցկացրած քարոզարշավը, առնչություն չունի միջադեպի հետ>>

19.03.2017 19:00 ՔՐԵԱԿԱՆ
Դեղձուտի արյունոտ միջադեպի հետքերով․<<Սերգեևիչի՝ գյուղում անցկացրած քարոզարշավը, առնչություն չունի միջադեպի հետ>>

Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Արարատի մարզի Դեղձուտ համայնքում՝ 30-անց երկու երիտասարդների միջև դանակահարությամբ ավարտված միջադեպը կապված է  Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Ալիկ Սարգսյանի և նույն տարածքում կրկին ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Բագրատ Սարգսյանի կողմնակիցների հետ։ ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Բագրատ Սարգսյանը՝ անդրադառնալով միջադեպին լրատվամիջոցներից մեկին արդեն իսկ պարզաբանում էր տվել, մասնավորապես նկատելով․<<Միջադեպը կապ չունի ՀՀԿ-ՀՅԴ ուժերի հետ, առավել ևս՝ իմ և Ալիկ Սարգսյանի հետ։ Մենք մանկության ընկերներ ենք, եղել ենք համադասարանցիներ ու ընտանիքներով շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Ի՞նչ տրամաբանությամբ կարելի էր համագյուղացիներ երիտասարդների կենցաղային վեճը կապել իմ և Ալիկի քաղաքական պայքարի հետ>>։

Արյունոտ անկողնու մոտ Ազարյանն ինձ սուր առարկա ցույց տվեց... կուրսանտի սպանության գործով վկա

Փորձեցինք որոշ պարզաբանումներ խնդրել նաեւ Դեղձուտ համայնքի համայնքապետ Յուրա Մուրադյանից, ով, սակայն, շատ բան խոսել չցնակացավ նկատելով միայն․<<Ընդամենը կասեմ, որ կենցաղային վեճ է եղել, որի վերաբերյալ քննություն է ընթանում։ Հավատացնում եմ Ձեզ, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի ունեցել, ո՛չ Սերգեևիչը անձամբ, ո՛չ էլ իր՝ գյուղում անցկացրած քարոզարշավը, առնչություն չունեն միջադեպի հետ>>։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին ահազանգ է ստացվել Դեղձուտ գյուղում համագյուղացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, որի ժամանակ երիտասարդներից մեկին կտրող-ծակող առարկայով պատճառվել է մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, պարզվել վիճաբանության մասնակիցների ինքնությունը, կասկածյալը ձերբակալվել է։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА