ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում կա ընդամենը 4 գույնի անձնագիր. ահա թե ինչու

19.03.2017 14:47 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աշխարհում կա ընդամենը 4 գույնի անձնագիր. ահա թե ինչու

Պարզվում է աշխարհում կա ընդամենը 4 գույնի անձնագիր և ցանկացած երկրի անձնագրի կազմի գույնն ունի որոշակի իմաստ:

Առաջարկում ենք ծանոթանալ դրանց նշանակություններին:

Կարմիր

Այն ամենատարածվածն է: Կարմիր անձնագրեր տրվում են ԵՄ երկրներում, և այն երկրներում, որոնք ցանկություն ունեն մտնել ԵՄ կազմի մեջ: Հավանաբար հենց այս փաստով էլ կարելի է բացատրել այն, որ Թուրքիան, Մակեդոնիան և Լատվիան տարիներ առաջ անձնագրի գույնը կանաչից փոխեցեին կարմիրի։ Բոլիվիայում, Էկվադորում, Կոլումբիայում ու Պերուում տրվում են մուգ կարմիր անձնագրեր։ 

Կարմիր են նաև Ռուսաստանի, Ճապոնիայի, Սերբիայի, Լատվիայի, Ռումինիայի, Վրաստանի... անձնագրերը:

Կապույտ

Այս գույնը խորհրդանշում է «նոր աշխարհ»: Կարիբյան ավազանի շուրջ 15 երկրների անձնագրեր ունեն հենց այս գույնը: Կապույտ են նաև Հարավային Ամերիկայի երկրների՝ Բրազիլիայի, Արգենտինայի, Պարագվայի անձնագրերը, բացառությամբ Վենեսուելայի, որտեղ անձնագրերը կարմիր գույն ունեն:

Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ում տրվող անձնագիրը մուգ կապույտ է դարձել 1976 թվականին։ 

Կանաչ

Իսլամական պետությունների մեծամասնությունը օգտագործում են կանաչ գույնի անձնագրեր՝ կապված իրենց կրոնում այդ գույնի նշանակությամբ։ Կանաչը եղել է Մուհամմեդ մարգարեի սիրելի գույնը և խորհրդանշում է բնությունն ու կյանքը։

Կանաչ երանգ ունեն նաև Արևմտյան Աֆրիկայի տնտեսական միության երկրները, ինչպիսիք են Նիգերիան, Սենեգալը։

Սև

 

Սև անձնագիրն ամենահազվադեպն է աշխարհում:  Այս գույնն օգտագործում են Բոտսվանայում, Զամբիայում, Գաբոնայում, Կոնգոյում, Չադայում և այլն: Ինչպես նաև սև անձնագրեր են տրվում Նոր Զելանդիայում, քանի որ  այն նրանց ազգային գույնն է:

Սև գույնն անձնագրի համար համարվում է ավելի պրակտիկ. մուգ գույնը ավելի դժվար է կեղտոտվում։

Այս քարտեզում ներկայացված են երկրներն՝ ըստ անձնագրի գույների.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА