ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի ամենագեր կինը նիհարել է 140 կիլոգրամով

19.03.2017 12:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աշխարհի ամենագեր կինը նիհարել է 140 կիլոգրամով

Եգիպտուհի Իման Ահմեդ Աբդուլատին, ով համարվում էր աշխարհի ամենագեր կանանցից մեկը, Հնդկաստանում բուժումից հետո նիհարել է 140կգ-ով: Ալեքսանդրիայի 36-ամյա բնակչուհին, ով տառապում է «փղի հիվանդությամբ», անցած տարի նաեւ ուղեղի կաթված էր ունեցել եւ գամված էր անկողնում: Նրա ողբերգական պատմության մասին տեղեկանալով, հնդկական Մումբաի քաղաքի բժիշկ Մուֆազալ Լակդավալը հանձն է առել Իմանի բուժումը, եւ նրան փետրվարի կեսերին հատուկ չվերթով տեղափոխել են Հնդկաստան: Դեռ կարճ բուժումից հետո Իմանին վիրահատել են, նրա ստամոքսը կիճատելով 15 տոկոսով, միաժամանակ հեռացնելով ամենախոշոր ճարպային կուտակումը: Արդյունքում, Իմանը, թեեւ դեռ մնում է անկողնում, սակայն կորցրել է 140կգ, եւ նրա քաշը ներկայումս հասել է 358կգ-ի: 

Վարդինե Սարգսյան

 

Иман Ахмад Абдулати после операции

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА