ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարտի 19-ի աստղագուշակ

19.03.2017 10:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Մարտի 19-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր ձեր կյանքում կրկին կհայտնվի այն մարդը, որին ձեր կարծիքով այլևս չէիք տեսնելու։ Պարտադիր չէ, որ խոսեք նրա հետ՝ այդ մարդուն կարող եք պատահաբար փողոցում կամ համացանցում հանդիպել։ Դուք չեք կարողանա խոսել, սակայն նրա մասին մի նոր բան կիմանաք։ Ժամանակն է մոռանալ նախկին խնդիրներն ու առաջ շարժվել։

Ցուլ: Ժամանակն է, որպեսզի ձեր մեջ նոր հատկանիշներ բացահայտեք՝ խիզախություն ու ագրեսիվություն։ Այսօրվա իրադարձությունները ձեզնից վճռականություն ու ագրեսիա կպահանջեն։ Այսօր շատ կարևոր է, որպեսզի մեծու հասուն մարդու տպավորություն թողնեք, այնպես որ ցանկացած տեսակի զրույցը փորձեք ավելի հետաքրքիր ու ինտելեկտուալ դարձնել։

Երկվորյակ: Այսօր ստիպված կլինեք մի քանի կարևոր որոշում կայացնել, որոնք ձեզնից շատ ժամանակ կխլեն։ Ձեր ներքին ձայնն ու հոտառությունը կօգնեն ճիշտ որոշում կայացնել։ Կարևոր է միայն հիշել, որ այսօր ոչ մի դեպքում չպետք է կասկածեք։

Խեցգետին: Ձեր կենսուրախությունը կօգնի հաղթահարել այսօրվա բոլոր բարդ ու դժվար փորձությունները։ Փորձեք շատ ուշադիր լինել, քանի որ այսօր կարող է պարզ դառնալ, թե հետագայում ինչով եք զբաղվելու։ Այսօր բոլորից լավ կհասկանաք, թե ինչ է կատարվում ու կկարողանաք դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակներից։

Առյուծ: Այսօր տհաճ անակնկալ կստանաք։ Այն մարդը, ում հանդեպ հատուկ զգացմունքներ ունեք, նույնը չի զգում ձեր հանդեպ։ Սակայն, պետք չէ հուսահատվել, քանի որ զգացմունքները կարող են ընթացքում առաջանալ։ Նա չի պատրաստվում հրաժարվել ձեզնից, պարզապես նրան ժամանակ է պետք։ Եթե դեռ չեք գտել այդ մարդուն, ապա այսօրը ձեզ համար ճակատագրական կլինի։


Կույս: Ընկերներն այն ընտանիքն են, որը դուք եք ընտրում։ Այսօր կհամոզվեք, որ հիանալի ընտրություն եք կատարել։ Նրանցից մեկն այսօր կաջակցի ձեզ շատ դժվարին պահին ու կապացուցի իր հավատարմությունը։ Նրան շնորհակալություն հայտնելու համար պետք չէ ինչ որ նյութական բան առաջարկել, պարզապես ասեք նրան, թե ինչքան եք սիրում ու գնահատում։

Կշեռք: Այսօր հավասարակշռված եղեք ու մի շտապեք բացահայտել ձեր զգացմունքները։ Եթե դրանց մասին պատմեք ընկերներից մեկին, ապա կարող եք անպատասխան մնալ։ Նրանք կարող են չհասկանալ ձեզ։ Դուք կզգաք, որ ձեր խոսքերը նրանց համար անհետաքրքիր են։ Սակայն, դա պայմանավորված չէ նրանով, որ նրանք ձեզ չեն սիրում։ Պարզապես, ձեզ շրջապատողներն այսօր բարդ օր կունենան։

Կարիճ: Ձեր վերջին ծախսերը կստիպեն հասկանալ, որ չափից շատ եք գումար վատնում։ Եթե հնարավորություն ունեք, վերադարձրեք այն գնումները, որոնք ձեզ անհրաժեշտ չեն ու խոստացեք ինքներդ ձեզ, որ այլևս անիմաստ ծախսեր չեք անի։ Գլոբալ փոփոխություններ անել պետք չէ, սակայն փորձեք կառավարել ձեզ։

Աղեղնավոր: Այսօր կզգաք, որ տեսողության հետ խնդիրներ ունեք։ Եթե ցանկանում եք այսօր համոզվել, որ ձեր տեղն ինչ որ նշանակություն ունի, ապա մի շտապեք։ Փորձեք ուշադրությամբ հետևել մարդկանց ու նրանց գործողություններին։ Հաշտվեք այն իրականության հետ, որը ձեզ շրջապատում է ու մի փորձեք ինչ որ բան փոխել։

Այծեղջյուր: Վերջերս շատ եք փոխվել և այժմ շատ ինքնավստահ եք դարձել։ Այսօր կկարողանաք զարմացնել այն մարդկանց, ովքեր մտածում էին, որ դուք ոչինչ անել չեք կարող։ Այսօրվա թողած լավ տպավորությունը ձեզ դեռ երկար անհրաժեշտ կլինի։

Ջրհոս: Այսօր չպետք է թույլ տաք ինչ որ մեկին կառավարել ձեզ։ Դուք միակն եք, որ գիտեք ձեր բոլոր ուժեղ ու թույլ կողմերի մասին ու կարող եք ինքներդ կառավարել ձեզ։Դուք շատ հետաքրքրված եք սեփական անձը զարգացնելու գաղափարով, այնպես որ այս օրը հենց դրան նվիրեք։

Ձկներ։ Այսօր ինֆորմացիայի մեծ պաշար կստանաք, որը պետք է հասցնեք մարսել։ Դուք պետք է փորձեք մի փոքր դանդաղեցնել ձեր կյանքի ռիթմը, քանի որ այս արագությունը կարող է կործանել ձեզ։ Այսօր փորձեք հանգստանալ ու վայելել կյանքը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА