ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է լեգենդար ամերիկացի երաժիշտ Չակ Բերին

19.03.2017 10:16 ՄՇԱԿՈՒՅԹ
Մահացել է լեգենդար ամերիկացի երաժիշտ Չակ Բերին

Լեգենդար ամերիկացի երաժիշտ Չակ Բերին մահացել է շաբաթ օրը Միացյալ Նահանգներում 90 տարեկան հասակում:

Ըստ Fox News-ի տեղեկությունների՝ Բերին ուշագնաց է եղել ԱՄՆ Միսուրի նահանգում գտնվող իր տանը: Սակայն մահվան պատճառն առայժմ չի հրապարակվում:

Աշխարհահռչակ երգիչ, կիթառահար և երգահան Չակ Բերին ծնվել էր հոկտեմբերի 18-ին, 1926 թ-ին Սան Լուիսում քաղաքում: Մանկությունից նա սիրում էր երաժշտություն, իսկ իր առաջին համերգը տվել էի 1941-ին դպրոցում: 

Բերին համարվում է վաղ ռոքնռոլի ամենահայտնի երաժիշտներից մեկը։ «Maybellene» (1955 թ), «Roll Over Beethoven» (1956 թ), «Rock and Roll Music» (1957 թ) և «Johnny B. Goode» (1958 թ) երգերով Չաք Բերին զարգացրել և կատարելագործել է ռիթմ ընդ բլյուզը՝ գլխավոր էլէմենտների, որոնք դարձրել են ռոքնռոլը առանձնահատուկ։ Օգտագործելով կիթառի սոլոները և կենտրոնացնելով երգերի բառերը պատանիների կյանքի ու սպառողականության վրա, նա հետագա ռոք երաժշտության վրա մեծ ազդեցություն է թողել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА