ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արծվիկ. «Իմ թռիչքի մեկնարկը տրված է» (Եվրատեսիլյան պրեմիերա)

18.03.2017 23:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արծվիկ. «Իմ թռիչքի մեկնարկը տրված է» (Եվրատեսիլյան պրեմիերա)

Այսօր Առաջին ալիքով կայացավ երգչուհի ԱՐԾՎԻԿԻ «Fly With Me» երգի եւ տեսահոլովակի պրեմիերան, որով նա Կիեւում կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին:

Երգի երաժշտության հեղինակներն են Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյանները, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը:Фото Sarafyan Hrant.

Անդրադառնալով պրեմիերային Արծվիկը նշել է հետեւյալը. «Եվ ահա կյանքիս գլխավոր օրերից մեկը, ներկայացնում եմ այն աշխատանքը, որին անհամբեր սպասում էինք միասին: Շատ դժվար է նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա՝ հուզմունք, անհանգստություն ու մեծ ուրախություն: Իմ թռիչքի մեկնարկը տրված է ու շնորհակալ եմ ինձ միանալու համար: Նաեւ իմ մեծ երախտիքը Հանրային հեռուստաընկերության թիմին՝ ինձ հավատալու եւ իմ կողքին ամեն վայրկյան լինելու համար՝ Արթուր Մանուկյանին, Մկրտիչ Մալխասյանին, Արամ Նիկոլյանին, Հովհաննես Սարգսյանին, Յանա Բաբաջանյանին, Կրիստինա Աբրահամյանին, Հարություն Ջուլհակյանին, բոլոր-բոլորին՝ ում անչափելի նվիրումի եւ աջակցության արդյունքում հասանք այս պատասխանատու փուլին... Շա՜տ սիրում եմ ձեզ: Եվ ամենակարեւորը, շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ սատարելու համար»:

Ի դեպ, հավելենք, որ սոցցանցերում տեսահոլովակն ու երգը ոչ միանշանակ ընդունվեցին հանրության կողմից, ավելին՝ բազում էին քննադատությունները: Սակայն, զերծ մնալով սիրողական մակարդակի կարծիքներին տուրք տալուց, «Իրավունքը» դեռ կներկայացնի տեսակետներ՝ մասնագետների կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА