ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանն ականջալուր եղավ Շարմազանովի հորդորներին (Լուսանկարներ)

18.03.2017 23:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Փաշինյանն ականջալուր եղավ Շարմազանովի հորդորներին (Լուսանկարներ)

ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականում գտնվող ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆԸ երեւանյան անձրեւի ուղեկցությամբ` այսօր կրկին Կենտրոն վարչական շրջանում էր իրականացնում իր նախընտրական քարոզարշավը՝ շրջելով բակեբակ:

Фото Sarafyan Hrant.

Ի դեպ, այս անգամ, կարծես, Ն. Փաշինյանն ականջալուր եղավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հորդորներին եւ փորձում էր չկտրվել իրականությունից, ինչի համար էլ քարոզչության ընթացքում շենքերի ու ավտոտնակների տանիքներին բարձրանալու փոխարեն, բարձրանում էր մանկական սղարանների վրա:

Фото Sarafyan Hrant.

Ինչեւէ, թեպետ հանրության կողմից լայն արձագանքի չէր արժանանում այն, որ նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է եկել մեր բակ, բայց, համենայնդեպս, նա գոհ էր քարոզարշավից, ինչի մասին լրագրողներիս հետ զրույցում նշեց. «Միանշանակ մեծանում է մեր համակիրների թիվը, ես էլի եմ ասել, որ նախկինում այսպիսի քաղաքական գործընթաց չեմ տեսել, երբ մարդիկ պատուհաններից այդքան ողջունեն մեզ»:

Фото Sarafyan Hrant.

Հավելենք նաեւ, որ «Ելք»-ի քարոզարշավին ներկա էր նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից ներկայացուցիչ, որը դիտորդական առաքելություն էր իրականացնում: Սակայն, երկարաժամկետ դիտորդ ՋԵՅՍՈՆ ԹՈՅԸ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ որպես դիտորդ, չի կարող իր անձնական կարծիքը հայտնել քարոզարշավի վերաբերյալ. «ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում Դուք արդեն կարող եք գտնել մինչեւ այժմ կատարված ուսումնասիրության վերաբերյալ մեր թիմի համապարփակ եզրակացությունը: Անձամբ ես չեմ կարող որեւէ կարծիք հայտնել, որովհետեւ ընդամենը ներկա եմ եղել քարոզարշավի մի փոքիկ հատվածին»:

Фото Sarafyan Hrant.

Այո, թեպետ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչը մինչեւ վերջ չմասնակցեց քարոզարշավին, բայց հասցրեց մի լավ թրջվել, ինչպես եւ «Ելք»-ի թիմակիցները, որոնցից պատգամավորի վարկանիշային թեկնածու ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ էլ կատակում էր. «Այսքան թրջվելուց հետո վերջում խորհրդարանում գրիպով հիվանդների խմբակցություն ենք դառնալու»:

Фото Sarafyan Hrant.

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА