ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հակոբ Սերոբյան. Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէ

18.03.2017 22:16 ՍՊՈՐՏ
Հակոբ Սերոբյան. Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէ

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Քաթարում: Հայ մարզիկները պատրատվում են Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ մարզիկները դեռեւս լավագույն մարզավիճակում չեն.«Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէ: Այն չէ, ինչ ես եմ ցանկանում: Մեզ այստեղ շատ լավ են ընդունել, պարզապես, մարզիկները դեռ լիովին լավ մարզավիճակ ձեռք չեն բերել: Բայց մարզվում ենք, պատրաստվում, մրցումների ընթացքում կտեսնենք»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը  ՀԱՕԿ կայքի հետ  զրույցում: Հակոբ Սերոբյանը հայտնել է, որ հայ մարմնամարզիկները կմեկնարկեն մարտի 22-ին, որակավորման փուլից:

 

 

Լուսանկարը` Հակոբ Սերոբյանի անձնական արխիվից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА