ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քաղաքականության մեջ ամենավտանգավորը` ճշմարտանման կեղծիքն է»

18.03.2017 18:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Քաղաքականության մեջ ամենավտանգավորը` ճշմարտանման կեղծիքն է»

«Ակնհայտ է, որ այս օրերին հանրության մի հատված ուշադրությամբ հետեւում է կուսակցությունների լիդերների նախընտրական խոստումներին եւ, հատկապես, ներկայիս սոցիալական իրավիճակի բնութագրումներին: Ի դեպ հարկ է նշել, որ որքան նախընտրական պայքարը մոտենում է իր վերջնագծին, այնքան այդ մեկնաբանությունները ստանում են դժգույն եւ վախեցնող ձեւակերպումներ, իսկ իրավիճակը ներկայացվում է համարյա անհուսալի եւ այդ նպատակով հրապարակվում են ակնհայտ ոչ հավաստի փաստեր (հավանաբար այն հույսով, որ ոչ ոք չի ստուգի՝ կարեւորը խոսքը տպավորիչ լինի)», - այս մասին նշում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ու մանրամասնում. «Եվ ահա բոլորովին վերջերս «Հայկական Վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցների հետ հերթական հանդիպմանը հայտարարում էր, որ մեր երկրում 350 հազար մարդ ստանում է ընդամենը 55000 դրամ, բա մի՞թե այդ գումարով այսօր կարելի է ապրել: Պետք է ենթադրել, որ խոսքը գնում է աշխատող անձանց մասին եւ, անշուշտ, անվիճելի է, որ նվազագույն աշխատավարձով շատ դժվար կլինի ապրել (եթե հնարավոր լինի ապրել՝ ընդհանրապես): Սակայն հնչեցրած մտքում բանալի բառերը «350 հազար մարդ» բառերն են: Դրանք են ձեւավորում իրավիճակի անհուսալիության վերաբերյալ հանրային տպավորությունը»: Մինչդեռ, ըստ Խ. Հարությունյանի, փաստացի իրավիճակը հետեւյալն է. «Մեզանում աշխատողների ընդհանուր թվաքանակը, չհաշված գյուղացիական տնտեսություններում աշխատող գյուղացիներին, կազմում է շուրջ 600 հազար մարդ, որոնցից մոտ 238 հազարը պետական համակարգում, իսկ մնացածը՝ մասնավոր սեկտորում: Պետական համակարգում, նախորդ տարվա վերջի տվյալներով, միջին աշխատավարձը կազմում է շուրջ 156 հազար դրամ, իսկ մասնավոր սեկտորում՝ 224 հազար դրամ: Պարզ է, որ այս փաստացի վիճակագրական տվյալների պարագայում, նույնիսկ ամենավառ երեւակայության դեպքում, որեւէ կերպ չի կարող հիմնավորվել, որ այսօր Հայաստանում 350 հազար մարդ վարձատրվում է նվազագույն աշխատավարձով: Իրոք, որ քաղաքականության մեջ ամենավտանգավորը՝ ճշմարտանման կեղծիքն է»: 
Որպեսզի ասվածը ճիշտ ընկալվի, ԱԺ պատգամավորն ընդգծում է. «Ես այն կարծիքին չեմ, որ սոցիալական լարվածություն մեզանում առկա չէ: Ավելին` գտնում եմ, որ կան խնդիրներ, որոնք հրատապ լուծումներ են պահանջում (օրինակ թոշակառուների համար առողջապահությունը անթույլատրելիության աստիճանի մատչելի չէ): Համոզված եմ, որ նախընտրական պայքարն ավելի բովանդակալից եւ որակյալ կլինի, եթե փորձենք, արձանագրելով մեր իրականության նեղ տեղերն ու բացթողումները, տանք դրանց վերացման համակարգային լուծումները, - շեշտել է Խ. Հարությունյանը:

Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինու արտադրությամբ զբաղվողների դեմ. «ՀԺ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА