ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրավապահ մարմինները քննություն են նշանակել և կպարզեն` թերացում եղե՞լ է, թե՞ չի եղել․ Լեւոն Ալթունյան «Հաց բերողի» մահվան մասին

18.03.2017 18:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Իրավապահ մարմինները քննություն են նշանակել և կպարզեն` թերացում եղե՞լ է, թե՞ չի եղել․ Լեւոն Ալթունյան «Հաց բերողի» մահվան մասին

<<Իրավապահ մարմինները քննություն են նշանակել և կպարզեն` թերացում եղե՞լ է, թե՞ չի եղել, եթե եղել է, ապա ո՞վ է թերացել և այդ թերացման համար ի՞նչ պատիժ է հասնում>>,-անդրադառնալով Արթուր Սարգսայնի` «Հաց բերողի» հիշատակին տեղի ունեցող ակցիաների ժամանակ առողջապահության նախարարի հրաժարականի մասին քաղաքացիների պահանջին, մեզ հետ զրույցում, ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

ՀՔԾ-ն՝ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի ձերբակալության մասին

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում էր. «2017թ. մարտի 6-ին Արթուր Սարգսյանն ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն և 4 օր անց՝ մարտի 10-ին, հրաժարվելով հետագա բուժօգնությունից, դուրս է գրվել հիվանդանոցից իր կամքով: Այնուհետև, արդեն մարտի 15-ին, ժամը 18.50-ի սահմաններում կրկին դիմել է «Արմենիա» ԲԿ` օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ: Բացի տվյալ անհետաձգելի խնդրից, նրա մոտ առկա են եղել մի շարք ուղեկցող առողջական խնդիրներ, մասնավորապես` Բեխտերևի և սրտի իշեմիկ հիվանդություններ: Ընդունվելիս Արթուր Սարգսյանի վիճակը եղել է ծանր՝ պայմանավորված խորը ինտոքսիկացիայով: Համապատասխան հետազոտություններից հետո նա վիրահատվել է անհետաձգելի ցուցումներով։

Նրա մոտ ախտորոշվել է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Կատարվել է ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա և որովայնի խոռոչի սանացիա։ Վիրահատության ընթացքում հիվանդի մոտ ի հայտ են եկել սուր սրտանոթային և թոքային անբավարարության նշաններ, որոնք հարաճել են հետվիրահատական շրջանում։ Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված բոլոր հնարավոր միջոցառումներին` Արթուր Սարգսյանի կյանքը փրկել չի հաջողվել»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА