ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պայքար մազաթափության դեմ

18.03.2017 17:08 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Պայքար մազաթափության դեմ

Այսօր կան շատ միջոցներ և խորհուրդներ, որոնք նպաստում են մազաթափության դեմ պայքարելուն, միևնույն է, պետք է իմանալ, որ մազաթափության կամ ճաղատության յուրաքանչյուր ձև պահանջում է յուրովի մոտեցում և բուժում՝ կախված հիվանդության առաջացման պատճառներից։

Եթե օրվա ընթացքում թափվում է 50-100 մազ, սա նորմայի սահմաններում է։ Սակայն, եթե թափվող մազերի թիվը գերազանցում է նորման, մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել աճն ակտիվացնող, մազաթափության դեմ շամպուն։ Մազաթափության առաջին նշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է. մազերը կարճ պահել, քանի որ երկար մազերը լվանալիս և սանրելիս ավելի հաճախ են թափվում. մազերը լվանալ առանց կտրուկ շարժումների, ցանկալի է գլուխը խոնավացնել սրբիչով. քիչ օգտվել ֆենից։ Տաք օդը չորացնում է մաշկը, մազերը դառնում են բարակ ու կոտրվող։ Ֆենը գլխին 15 սմ-ից մոտ չի կարելի պահել. ճիշտ ընտրել մազերը լվանալու միջոցը։ Շամպունը անմիջապես գլխին չլցնել, այլ ջրով բացել, այնուհետև մի փոքր քսել գլխին։

Ուժեղ մազաթափության դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի։ 

Դեղատներում կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք օգնում են պայքարել մազաթափության դեմ, սակայն ինչո՞ւ միանգամից անցնել դեղամիջոցի, եթե կարելի է օգտվել ժողովրդական միջոցից:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մազաթափության դեմ օգտակար դիմակ, որը նաեւ կխթանի մազերի հետագա աճը:

Մազերի այս դիմակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 գլուխ սոխ, 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ, 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ շամպուն:

Վերցրեք սոխը, անցկացրեք այն մանր քերիչով, որպեսզի դառնա շիլա, ավելացրեք 1 թեյի գդալ ձիթապտղի յուղը, 1 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ մեղրը եւ 1 թեյի գդալ շամպունը: Լավ խառնեք: Այնուհետեւ այդ զանգվածը քսեք մազերի արմատներին, փակեք պոլիէթիլային տոպրակով, ապա սրբիչով փափաթեք գլուխը: Քսուքը գլխին պետք է պահել 2 ժամ, այնուհետեւ սովորականի պես լվանալ: Լավ կլինի դիմակն օգտագործել շաբաթը երկու անգամ: Արդյունքն ակնհայտ կլինի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА