ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չորեքշաբթի»-ի շնորհիվ նաեւ ընտանիք են կազմել. գրական ակումբը չորս տարեկան է.տեսանյութ

18.03.2017 16:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
«Չորեքշաբթի»-ի շնորհիվ  նաեւ ընտանիք են կազմել. գրական ակումբը չորս տարեկան է.տեսանյութ

Չոր տարի առաջ հասարակական և քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան, մատենագետ, լրագրող, խմբագիր, պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցի նախաձեռնությամբ ստեղծվեց «Չորեքշաբթի» գրական ակումբը: Գրական կառույցներն արագ ստեղծվում ու փակվում են, մինչդեռ «Չորեշքաբթի»-ն կայացավ, հաղթահարեց դժվարություններն ու արմատներ գցեց անգամ Արցախում:  Չորսամյա գործունեության ընթացքում չորս գիրք է տպագրել,որտեղ 200-ից ավելի մարդկանց ստեղծագործություն է ամփոփված: Գրական ակումբի անդամներն ու ընթերցասեր հանրությանն իրենց գործերը  ներկայացնողները  տարբեր տարիքի են` դպրոցականներ, ուսանողներ, միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչներ: Ակումբի գործունեություն անգամ հետաքրքրել է Սուդանի եւ Գանայից Հայաստանի Դիլիջանի դպրոց ընդունված աշակերտներին: Ակումբի հիմնադիր Տիգրան Պետրոսյանցն անկեղծանում է` «Չորեքշաբթի»-ի շնորհիվ անգամ ընտանիքներ են կազմվել:

Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանն էլ իր խոսքում ասաց, որ գրական ակումբը կարծես ապագա գրողների թռիչքն է պատրաստում: 

Գրական ակումբի չորսամյա աշխատանքին նվիրված միջոցառմանը ակումբի մասնակիցներն ասմունքեցին իրենց  եւ հայ մեծերի  բանաստեղծություններից հատվածներ: Կենդանին կատարմամբ հնչեց նաեւ ազգային երգ ու պար:

Մանրամասները` տեսանյութերում:

 

 

 

 

 

 

 

 

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА