ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

18.03.2017 16:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
  •  
  •  
  •  
  •  

Հանրապետության հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում մարտի 19-ի գիշերը սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին` մերկասառույց: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 19-ի գիշերը և մարտի 21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:

Մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-20-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 19-ի գիշերը, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА