ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եվրատեսիլի» կազմակերպիչները հուսով են մրցույթի բոլոր մասնակիցներին տեսնել Կիեւում

18.03.2017 14:47 ՄՇԱԿՈՒՅԹ
«Եվրատեսիլի» կազմակերպիչները հուսով են մրցույթի բոլոր մասնակիցներին տեսնել Կիեւում

Եվրոպայի հեռարձակողների միությունը հույս է հայտնել, որ  «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան մայիսին ժամանել Կիեւ, որտեղ էլ կկայանա մրցույթը: «Եվրատեսիլի» կազմակերպիչները նման մեկնաբանություն են տարածել այն բանից հետո, երբ խոսք եղավ, թե հնարավոր է, որ Ուկրաինայի ազգային անվտանգությունն արգելի Ռուսաստանի մասնակից Յուլյա Սամոյլովայի մուտքը Կիեւ:

Եվրոպայի հեռարձակողների միության ներկայացուցիչ Դեյվ Գուդմանը նշել է, որ մրցույթի կազմակերպիչները հարգում են բոլոր օրենքները եւ Ուկրաինայի իշխանությունները պետք է որոշեն Յուլյա Սամոյլովայի մասնակցության հարցը. «Նախկինում Ուկրաինայի իշխանությունները մեզ տեղեկացրել են, որ կհոգան մրցույթի բոլոր մասնակիցների անվտանգության հարցերը: Այսպիսով` ակնկալում ենք, որ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան մայիսին գալ Ուկրաինա»,-ասել է Դ. Գուդմանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА