ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանի պահվածքը բոլորովին նման չէր այլ ֆուտբոլիստների պահվածքին.Մոուրինյո

18.03.2017 02:40 ՍՊՈՐՏ
Մխիթարյանի պահվածքը բոլորովին նման չէր այլ ֆուտբոլիստների պահվածքին.Մոուրինյո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերթական անգամ անդրադարձել է հարցին թե ինչու մրցաշրջանի մեկնարկում խաղաժամանակ չէր տրամադրում Հենրիխ Մխիթարյանին. «Թե ինչպես Մխիթարյանն իրեն պահեց թիմից հեռու գտնվելու` հնարավորություն չստանալու ժամանակ, բոլորովին նման չէր նման դեպքերում այլ ֆուտբոլիստների պահվածքին: Նա հասկացավ, որ պատրաստ չէ այսպիսի իրականությանը: Նա պետք է հարմարվեր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան, թե՛ մրցունակության առումով:  Բացի այդ, նրա մարմնի համար ֆիզիկական ծանրաբեռնվածության դիմանալը, խաղից խաղ ընկած քիչ ժամանակահատվածում վերականգնվելը բարդ էր»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Premier League Show-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА