ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լուսանկարիչը վերածվել է վամպիրի (Ֆոտոշարք)

17.03.2017 23:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լուսանկարիչը վերածվել է վամպիրի (Ֆոտոշարք)

Նյու ժանրի լուսանկարիչ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ այս անգամ ինքն է հայտնվել տեսախցիկի առաջ: Լուսանկարիչ ՄԱՌԱՄ ԱՎԱՆ նրանից կերտել է «վամպիրի» կերպար: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում Տ. Մանուկյանն ասաց, որ հիմնականում կերպարը որոշել է հենց Մառամ Ավան:

«Մեր տուն» եմ եկել, որպեսզի կարողանամ ուսում ստանալ, շփվեմ լավ մարդկանց հետ եւ կյանքս սկսեմ նորից

Фото Sarafyan Hrant.

«Նա իմ մեջ տեսնելով հզոր կերպար՝ առաջարկեց լուսանկարել: Իսկ ես էլ լինելով դիմագծային կազմվածքի փոփոխման մասնագետ՝ կարողացա ստանալ իր իսկ ուզած կերպարը», - ասաց ֆոտոշարքի հերոսը:

Фото Sarafyan Hrant.

Ի դեպ, լուսանկարչի նոր ֆոտոշարքը համացանցում շատերին է սարսափեցրել, որին անդրադառնալով՝  նախ նշեց. «Արձագանքները տարօրինակ էր եւ անսպասելի»:

Фото Sarafyan Hrant.

«Այս լուսանկարը համացանցում տեղադրելուց հետո, ինձ ավելի քան 10 հոգի ջնջեցին իրենց ընկերների շարքից՝ մտածելով, որ էկրանից դուրս կգամ եւ կխժռեմ իրենց», - կատակում է Տ. Մանուկյանը:

Фото Sarafyan Hrant.

Այնուամենայնիվ, այս լուսանկարներից հետո անգամ իրեն ընկերների շարքերից ջնջողներից չի նեղսրտում Տ. Մանուկյանը. «Դե, իհարկե, փորձում եմ նրանց հասկանալ, որովհետեւ գտնվում են այնպիսի տարածքում, որտեղ մարդկանց գաղափարներն այս առումով մինիմալ են կամ սահմանափակ»:

Фото Sarafyan Hrant.

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА