ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ-ական նախարարներն անգործության են մատնվել

17.03.2017 20:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՅԴ-ական նախարարներն անգործության են մատնվել

Երեկ տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ՀՅԴ-ական եւ ոչ մի նախարար ներկա չէր: ՀՀ բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն, ներկա էր նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը, ՀՀ կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանի փոխարեն, ներկա էր նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, իսկ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման ՀՅԴ-ական նախարար Դավիթ Լոքյանին փոխարինում էր նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Եթե այսպիսի պայմանավորված բացակությունը նախընտրական քարոզարշավով տարված ՀՅԴ-ական նախարարները կպատճառաբանեն, ասենք, վաստակած, արձակուրդով, ապա ավելի քան ծիծաղելի կլինի: Չմոռանանք, որ վերջիններս ոչ վաղ անցյալում են նշանակվել նախարարներ, եւ ըստ էության, մինչեւ իրենց դիրքը խորհրդարանում եւ աթոռները գործադիրում պահպանելը, նախ պետք է կատարեն իրենց ստանձնած պարտականությունները` պետության եւ ժողովրդի առաջ, որպես կառավարության անդամներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА