ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալեքսանդր Լապշինին թույլ են տվել կնոջ հետ հեռախոսով խոսել

17.03.2017 18:57 ԹԵՄԱ
Ալեքսանդր Լապշինին թույլ են տվել կնոջ հետ հեռախոսով խոսել

Ադրբեջանում կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինին թուլ են տվել կնոջ հետ հեռախոսով խոսել:

Ալեքսանդր Լապշինի կինը Facebook-ի իր էջում հայտնել է, որ գործով դեռեւս նորություններ չկան:

«Այսօր Սաշայի հետ խոսել եմ: Փառք Աստծո, պահման պայմանները չեն փոխվել՝ նախկինի պես հարեւաններ չունի, օդ շնչելու հնարավորություն ունի, կերակուրը տանելի է: Սակայն երկար ժամանակ անազատության մեջ մնալը, նաեւ նրա «գործում» որոշակիության բացակայությունը իրենց սեւ գործն անում են՝ նրա քունն է խանգարվել, հաճախ է գլխացավեր ունենում, սնունդի հետ էլ խնդիրներ կան՝ պարբերաբար չի կարողանում նորմալ սնվել: Մի խոսքով, մեր աշխարհում տղաները պետք է մտորեն այն մասին, որ ճանապարհորդությունները վտանգավոր զբաղմունք են դառնում»,- նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:

Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА