ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեղադրող կողմի միջնորդությունը ոչ իրավաչափ է». Արթուր Վարդանյանի փաստաբան

17.03.2017 18:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
«Մեղադրող կողմի միջնորդությունը ոչ իրավաչափ է». Արթուր Վարդանյանի փաստաբան

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2015 թ-ին ԱԱԾ-ի վնասազերծած զինված խմբի դատական նիստը: «Իրավունք»-ը զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան, «Լեւ գրուպ»  փաստաբանական ղեկավար Լեւոն Բաղդասարյանից  տեղեկացավ, որ մեղադրող կողմը դատարանին միջնորդություն ներկայացրեց բժշկական համալիր փորձաքննություն նշանակել զինված խմբի անդամ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի համար: «Դատարանը բավարարեց միջնորդությունը, որը, ըստ իս, ոչ իրավաչափ է, քանի որ արդար դատաքննությունը ներառում է ոչ միայն օբյեկտիվ քննություն իրականացնելն  ու դատական վճիռ հրապարակելը, այլեւ ողջամիտ կատարել դատալսումներ: Մեր օրենքով դա դրված է դատական իշխանության  վրա: Դատարանը, բավարարելով միջնորդությունը, նախադեպ է ստեղծում: Եթեե, օրինակ, չեմ հավատում որ Վահան Շիրխանյանը խցից չի կարողանում դուրս գալ,  դատական իշխանությունն էլ չի կարողանում ոչ մի գործողություն անել, ապա այս նախադեպով այլ  քրեական գործերով կալանավորը դուրս չի գա խցից, կտապալի նիստերը: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ կասեցրեց դատական նիստերը մինչեւ փորձաքննության արդյունքները»,- մանրամասնեց  Լեւոն Բաղդասարյանը:

Փաստաբանը տարօրինակ է համարում նաեւ, որ անգամ դատաքննության փոլում կասեցրել էին կալանավորների` հարազատների  հետ տեսակցելու, հեռախոսով շփվելու իրավունքը: «Իմ կարծիքը գուցե սուբյեկտիվ հնչի, բայց կալանավորվել են մարդիկ, որոնք  իրենց ուրույն տեղն են ունեցել մեր երկրում»,- եզրափակեց Արթուր Վարդանյանի փաստաբանը: 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА