ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուս ջութակահարուհին մեծ պատիվ է համարում Հայաստանը ներկայացնել միջազգային բեմերում

17.03.2017 17:48 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռուս ջութակահարուհին մեծ պատիվ է համարում Հայաստանը ներկայացնել միջազգային բեմերում

«Իրավունքն» արդեն տեղեկացրել է, որ Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 10-րդ դասարանի սան ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԿՈՒԶՄԻՆԱՆ մարտի 9-13—ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Պետերբուրգյան գարուն-2017» արվեստների միջազգային մրցույթին, որտեղ «Գործիքային արվեստ» անվանակարգում ճանաչվել է հաղթող:

«Իրավունքի» հետ զրույցում ջութակահարուհի Ալեքսանդրան նշեց, որ իր համար մեծ պատիվ է միջազգային բեմում ներկայացնել Հայաստանը: Ալեքսանդրան արդեն երկրորդ անգամ է մասնակցում մրցույթին եւ ասում է, որ ժյուրին պրոֆեսիոնալ էր եւ անաչառ, այդ պատճառով էլ մեծ սիրով մասնակցել է նաեւ երկրորդ անգամ: Նա արդեն հասցրել է սիրահարվել Հայաստանին եւ նպատակ ունի ուսումը շարունակել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ. Ալեքսանդրա Կուզմիանայի հետ զրույցն ամբողջությամբ կարդացել «Իրավունքի» առաջիկա համարներից մեկում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА