ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոուրինյո.Իբրահիմովիչը, Մխիթարյանն ու Պոգբան գիտեն, որ վաղ թե ուշ կխաղան Չեմպիոնների լիգայում

17.03.2017 17:21 ՍՊՈՐՏ
Մոուրինյո.Իբրահիմովիչը, Մխիթարյանն ու Պոգբան գիտեն, որ վաղ թե ուշ կխաղան Չեմպիոնների լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ պարտադիր չէ Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճել աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներին թիմ հրավիրելու համար. «Իբրահիմովիչը կարող էր մինչ այսօր հանդես գալ «ՊՍԺ»-ում, Մխիթարյանը՝ «Բորուսիայում», իսկ Պոգբան՝ «Յուվենտուսում»: Մենք կարողացանք հրավիրել այդ ֆուտբոլիստներին, քանի որ նրանք գիտեն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վաղ թե ուշ հայտնվելու է Չեմպիոնների լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդը» շատ հզոր ակումբ է, մեզ հարկավոր չէ մասնակցել Չեմպիոնների լիգային, որպեսի գրավենք աշխարհի ուժեղագույն խաղացողներին: Իսկ եթե որևէ ֆուտբոլիստ չցանկանա միանալ որովհետեւ մենք չենք խաղում Չեմպիոնների լիգայում, ապա ես ուրախ կլինեմ, որ նա չի համալրել մեր շարքերը»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА