ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատախազությունը` վարչապետերի` բանակում դիզվառելիքի հայտարարությունների մասին

17.03.2017 17:29 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Դատախազությունը` վարչապետերի` բանակում  դիզվառելիքի  հայտարարությունների մասին

Շաբաթներ առաջ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմում երբեմն  հայկական զինտեխնիկան չի աշխատել անորակ դիզվառելիքի պատճառով: ՀՀ-ի վարչապետի հայտարարությունից հետո  Արցախի վարչապետ Արայիկ  Հարությունյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով` տարիներ շարունակ շուկայում առկա է անորակ դիզվառելիք: «Իրավունք»-ը ՀՀ գլխավոր դատախազություն գրավոր հարցում էր ուղարկել` պարզելու, թե այս երկու հայտարարությունների հիման վրա դատախազությունը քրեական գործ հարուցելո՞ւ է: «Ի պատասխան Ձեր հարցման, ինչպես նաև զանգվածային այլ լրատվամիջոցներում  զետեղված հրապարակումների,  տեղեկացնում ենք, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման, և հետևաբար մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել»,- տեղեկանում ենք  դատախազության պատասխանից: Ավելին` պատկան կառույցը  գրավոր պատասխանում հիշեցնում է 2016 թվականի ապրիլ ամսին ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալ, հանգուցյալ, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայր` Գևորգ Առաքելյանի հայտարարությունը, ըստ որի`ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրվել են դիզվառելիքի փոխարեն տանկերի բաքերում ջուր լինելու, ինչպես նաև տանկերի էլեկտրական մարտկոցների բացակայության դեպքեր, որի կապակցությամբ ՊԲ համապատասխան զրահատեխնիկան ժամանակին չի կարողացել մեկնել մարտական գործողությունների վայր: «Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով վերը նշված հանգամանքները չեն հիմնավորվել, հերքվել են և որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին»,- ասվում է դատախազության պատասխանում:

«Օրինագծեր կան, որ եթե ուսանողները դրանց դեմ հացադուլ հայտարարեին, միգուցե, նաեւ ես միանայի իրենց»

Սոնա Դավթյան

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА