ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դահլիճն անվանակոչվել է նախկին տնօրենի անունով

17.03.2017 17:16 ՄՇԱԿՈՒՅԹ
Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դահլիճն անվանակոչվել է նախկին տնօրենի անունով

Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դահլիճն անվանակոչվել է նախկին տնօրեն, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ՏԱՏՅԱՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ անունով: Դահլիճի անվանակոչությունը նշանավորվեց համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ ունեցան Տ. Հայրապետյանի առաջին եւ վերջին աշակերտները, ինչպես նաեւ դպրոցի երգչախումբը:

«Իրավունքի» հետ զրույցում Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի փոխտնօրեն ԶԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց, որ Տ. Հայրապետյանի անվան դահլիճը վերանորոգվել է Հայաստանի համահայկական հիմնադրամի հովանավորությամբ. «Այսօր մենք արդեն ունենք գեղեցիկ դահլիճ եւ մեր սաները միշտ պատրաստ է ունենալ գեղեցիկ համերգներ: Նախկինում էլ դահլիճում միշտ տեղի են ունեցել դպրոցի սաների համերգները»,-նշեց Զ. Վարդանյանը:

ԶԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА