ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

17.03.2017 17:12 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք:

Բացահայտվել է գողության 8, խարդախության 6, յուրացման 1, հարկերից խուսափելու և կաշառակերության 2-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА