ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանկապղծության հետեւանքները

17.03.2017 15:50 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մանկապղծության հետեւանքները

«Իրավունքն» անդրադարձել էր Շիրակի մարզի գյուղերից մեկում արձանագրված խայտառակ դեպքին, երբ 17-ամյա պատանին, 7-ամյա իր հորեղբոր տղային (անունները միանգամայն հասկանալի պատճառներով չենք նշում)` համոզելով եւ խաբելով, պարբերաբար տարել է իրենց տուն, որտեղ անասնագոմում սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ: Միաժամանակ, սպառնացել է երեխային, որ դրա մասին ծնողներին կամ որեւէ մեկին չհայտնի, հակառակ դեպքում` վատ կլինի նրա համար: 
Տեղի համայնաքապետը մեզ հետ զրույցում նշեց, որ 17-ամյա տղային ձերբակալել են, իսկ 7-ամյա տղան շարունակում է իր բնականոն կյանքով ապրել. «Երեխան հաճախում է դպրոց, իր հիմնական առօրյայով է զբաղվում: Այ, ընտանիքներն իրար հետ թշնամացել են, չնայած ամեն բան անում են, որ դա ի ցույց չդնեն: Ընտանիքների անդամներն աշխատում են չշփվել գյուղացիների հետ, ոչինչ չեն խոսում»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА