ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նորարարական մեթոդների կիրառումը դրական է ազդել ընթերցանության վրա

17.03.2017 15:46 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նորարարական մեթոդների կիրառումը դրական է ազդել ընթերցանության վրա

ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի ղեկավար Սյուզան Շնուերին հավաստմամբ, ով այս օրերին Երեւանում է գտնվում, այն համոզման է, որ նորարարական մեթոդների կիրառումը գրադարանում դրական է ազդել ընթերցանության վրա.

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընթերցողների քանակը մեծացել է, հատկապես` դեռահասների եւ երիտասարդների շրջանում: Ինքս էլ աշխատանքի բերումով շատ եմ ճամփորդում եւ չեմ կարող ինձ հետ շատ գրքեր վերցնել, փոխարենը կարող եմ կրիչի օգնությամբ ընթերցել ինձ հետաքրքրող գրքերը: Մենք չենք մերժում տպագիր գիրքը, այն անփոխարինելի է, պարզապես խրախուսում ենք ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը գրադարաններում: Այսօր գրադարանները մարդկանց համար չպետք է ծառայեն միայն գիրք ընթերցելու համար, այլ նաեւ միմյանց հետ շփման, որը նոր մշակույթ կբերի գրադարան` գրադարանավարի շնորհիվ»:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА